Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա։
Նա հուլիսի 8-10-ը Ժնևում կմասնակցի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության երկրների վեհաժողովների 66-րդ շարքի հանդիպումներին և վերջիններիս շրջանակներում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսին։
Պապոյանի գործուղման ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին. տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումից։