Լոռու մարզում «սնկային թունավորում» ախտորոշմամբ Բարեկամության փողոցի տներից մեկից շտապօգնության խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, հայտնում է Shamshyan.com-ը։
Բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 65-ամյա Կամո Ք․-ն, 60-ամյա Կարինե Թ․-ն և 35-ամյա Լիաննա Գ․-ն։ Արդեն հիվանդանոցում Կամո Ք․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը, կինը և Լիաննա Գ․-ն թունավորվել են հուլիսի 1-ին՝ իր կողմից իրենց տան հարակից անտառից հավաքած սունկը պատրաստելու և ուտելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։