Հասարակություն

Ենթադրում եմ, ամենամեծ պրոբլեմը, որ կաթողիկոսը չի գնում, դա է. Սիմոնյան

Մենք վստահ ենք, որ նա գնալու է. հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով կաթողիկոսի հրաժարականի պահանջին։

«Ես չեմ կարող ասել՝ ինքնակամ է գնալու, թե կողքի եպիսկոպոսները, թե խիղճը, թե Աստված իրեն ինչ-որ ձևով նշան կտան, թե՝ եղբայր, ամոթ է, մի արա այդ բանը, դու դարձել ես Լյուդովիկոս 14-ը, թե՝ պետությունը ես եմ, եկեղեցին ես եմ»,- ասել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ իրենք կաթողիկոսի թեկնածու չունեն. «Որևէ մեկի անուն ՔՊ-ում, մեր անձնական զրույցների մեջ, երբևէ չի քննարկվել»։

Նա նշել է, որ եկեղեցականներն իրենք իրենց մեջից պետք է ընտրեն։ Իսկ ինչպես են համոզված լինելու, որ պոտենցիալ թեկնածուն ուխտը չի խախտել, Սիմոնյանն ասել է. «Դե, ենթադրում եմ, ամենամեծ պրոբլեմը, որ կաթողիկոսը չի գնում, դա է»։