Հասարակություն

Կոտրել են Մարզահամերգային համալիրի պահեստի դուռը

4 երիտասարդ կոտրել է մարզահամերգային համալիրի պահեստի դուռը, ինչի համարբերման են ենթարկվել ոստիկանություն. Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։

«Հունիսի 29-ին Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի անվտանգության աշխատակցից ահազանգ է ստացվել, որ 4 երիտասարդ կոտրել է համալիրի պահեստային տարածքի դուռը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համալիրի մոտից ձերբակալվել և բաժին են բերվել նշված երիտասարդները։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- հայտնել են ՆԳՆ-ից։