«Կարելի՞ է ենթադրել, որ էս գործը Ձեր թիմակիցները «գցել են Ձեր ջեբը». կողքի մարդիկ, տեղակալները, վարչության պետերը, և Դուք այն ժամանակ կամ հիմա կաշկանդված եք այդ մասին խոսելու». «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ակնհայտ է, որ պատգամավորն իրեն չի ճանաչում.
«Որևէ մեկն ինձ ոչ ապօրինի գործելու ցուցում կարող էր տալ, ոչ էլ իմ ջեբը գցելու գործողություն իրականացնել։ Ես նորից եմ ասում՝ որպես նախարար լավ գիտեմ իմ լիազորությունները, շատ լավ պատկերացրել եմ, շատ լավ գործել եմ՝ իմ գնահատմամբ առաջնորդվելով պետության և հանրային շահով։ Հիմա դուք ինչ-որ մութ սենյակում սև կատու եք ման գալիս»,- ասել է Արծվիկ Մինասյանը՝ հորդորելով ցույց տալ այն իրավական նորմը, որի պահանջը եղել է, ու ինքը չի ապահովել։