Հասարակություն

«Տաշիր գրուպ»-ի գործով կալանավորվածների թիվը հասել է 4-ի

«Տաշիր գրուպ»-ում փողերի լվացման ու առանձնապես խոշոր չափի հարկեր թաքցնելու գործով մեղադրյալների թիվն ավելացել է։

Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, որոնք կալանավորված են։ Թե ովքեր կալանավորված անձինք և ինչ պաշտոններ են զբաղեցնում ՔԿ-ից չեն մանրամասնում:

Հիշեցնենք, որ ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հուլիսի 2-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում կատարվել էին անհետաձգելի քննչական գործողություններ։