ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որին ողջույնի խոսքով հանդես է եկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ազգային ժողովի՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառման նպատակն էր նպաստել ՀԸԳՀ-ի կիրարկման գործընթացի արդյունավետության բարձրացմանը՝ ՀԸԳՀ-ն ներկայացնելով որպես հասարակությունը վերափոխելու և քաղաքացիների կյանքը բարելավելու գործիք։
Միջոցառման շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս դինամիկայի և զարգացման համատեքստում ընդգծվել է ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկման նպատակով կառավարության և խորհրդարանի աշխատանքների ներդաշնակեցման անհրաժեշտությունը: