Հասարակություն

Դաշտավան գյուղի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 254 բույս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դաշտավան գյուղի 53-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և պահում կանեփից պատրաստած թմրանյութ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դաշտավանցու բակում հայտնաբերվել է կանեփի 254 բույս: Կատարվում է նախաքննություն: