Հասարակություն

Հրդեհ՝ Արմավիրում․ տարհանվել են բնակիչներ

Հուլիսի 4-ին, ժամը 16:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:13-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակարաններ։