Հասարակություն

Զոհերի թվում 1 տարեկան երեխա է. Հաղթանակ թաղամասում հրդեհի գործով վարույթ է հարուցվել

Քննչական կոմիտեում վարույթ է հարուցվել Հաղթանակ թաղամասի տներից մեկում հրդեհի հետևանքով։

«2025 թվականի հուլիսի 3-ին Երևան քաղաքի Ամառանոցային հասցեում գազի բալոնի արտահոսքի պատճառով առաջացած հրդեհի հետևանքով մահացել է 3 անձ։

Դեպքի առթիվ 2025 թվականի հուլիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- Radar Armenia-ին հայտնեցին ՔԿ-ից:

Մեր տեղեկություններով, զոհերից երկուսը 58 տարեկան են, մյուսը՝ 1 տարեկան երեխա՝ 2024թ. ծնված։