Հասարակություն

Սա միայն ՀԷՑ-ին չի վերաբերում. նախարար

Սա չի վերաբերում միայն ՀԷՑ-ին, վերաբերում է էներգետիկ համակարգում շոշափելի ազդեցություն ունեցող ցանկացած կազմակերպության,- ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունվող օրենսդրական փոփոխություններին։ Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել։

Խուդաթյանը նշել է. որ մի քանի տասնյակ վարույթ կա՝ ՀԷՑ-ի հետ կապված, և 10-ից ավելի վարույթների դեպքում ՀԷՑ մեղավորությունը փաստարկված է, կա արձանագրություն. 

«Հնարավոր է՝ վարույթների ու խախտումների թիվն աճի, և սա լրացուցիչ գործիք է, որ կարող է և կիրառվել, և ոչ»,- ասել է նա՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան։

Մինասյանը հետաքրքրվել էր՝ կա՞ որևէ չափորոշիչ, որով պիտի շարժվեն նման դեպքերում։