Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել.
«Հարգելի բաժանորդներ, Կենտրոն վարչական շրջանում հոսանքի լարերի այրման պատճառով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։
Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի արագ վերականգնման համար, սակայն պետք է նշենք, որ վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 10 ժամ։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Շնորհակալ ենք Ձեր համբերության և ըմբռնման համար»։