Վերջին ժամանակահատվածում բավականին ինտենսիվացել են ԼՂ-ից տեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները, կառավարության նիստում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Արդեն իսկ ՀՀ նախագահի հրամանագրով 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ընդ որում՝ չունենք մերժումներ։ Զուգահեռաբար, եթե դիմումներն ընդհանուր նայենք, 10961 դիմում այս պահին ունենք»,– տեղեկացրել է Սարգսյանը։
Նա հայտնեց նաև, որ ծնողների քաղաքացիության ուժով արդեն իսկ 4400 անչափահաս արդեն իսկ անձնագրավորվել է ՀՀ անձնագրով։