Վիրավորական խոսք ասաց Տիգրան Պարսիլյանը. այսպես բացատրեց ԱԺ դահլիճում շիշ նետելը պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Լրագրողի հարցին՝ փաստորեն, Հայկ Սարգսյանի մականու՞նը փորձեցիք վերցնել, Աղազարյանն արձագանքեց. «Շիշ նետողը»։
Հիշեցնենք՝ Աղազարյանի ելույթից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին. նա ՀԷՑ-ի պետականացման հետ կապված նախագծի մասին խոսելիս ասաց, թե սա արվում է հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար, իսկ ռուսական կողմին կոչ արեց չտրվել Հայաստանի սադրանքներին։
Ապա, երբ Պարսիլյանը նրա հասցեին ինչ-որ բան ասաց, Աղազարյանը շիշ նետեց նրա ուղղությամբ։