ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, արձագանքելով իշխող խմբակցությունից հնչած քննադատություններին, նշել է, թե ինքը միշտ էլ կանգնել է մարդկանց կողքին, որոնց իրավունքները ոտնահարվել են։
«Աննախադեպ դեպք եղավ, երբ ես ամենավառ երազներում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի ու ձեր մեջտեղը»,– ասել է նա։
ՔՊ խմբակցությունից պարբերաբար սկսեցին արձագանքել Դանիելյանի ելույթին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց, ասաց, որ վերականգնում է Գառնիկ Դանիելյանի ելույթի ողջ ժամանակը. «Դահլիճում լռություն։ Ինչքան խոսեցիք դահլիճից, էնքան պարոն Դանիելյանը ամբիոնից խոսելու է։ Ես ձեզ խոստանում եմ։ Լռություն դահլիճում, ու դահլիճից էլ մարդ եմ հեռացնում»,– ասաց Սիմոնյանը։
Դանիելյանը ելույթը շարունակեց՝ կոչ անելով ՔՊ-ականներին Հովիկ Աղազարյանի հասցեին արտահայտվել պատշաճ, քանի որ միասին ճանապարհ են անցել։