ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։
Կողմ էր 61, դեմ՝ 26 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
Ըստ օրինագծի առաջարկվում է վարչական տույժ սահմանել
3.000 ֏ - տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում։
10.000 ֏ - չվճարելով օգտվելու դեպքում։
15.000 ֏ - այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։