Հասարակություն

Բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել ավելի քան 1600 արցախցի ընտանիք

Հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1600 ընտանիք, և իրացվել է ավելի քան 390-ը. Կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հացերի նախարար Նարեկ Մկրտչյանը։  

«Նոր բնակավայրերի կատեգորիա ենք սահմանում, այդ բնակավայրերի համար բազային դրույքը սահմանում ենք 4 մլն դրամ»,- հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այժ կան բնակավայրեր, որոնք անձի հաշվարկով 5 մլն դրամ է տրվում, կան բնակավայրեր, որոնք 4 մլն դրամ է տրվում, իսկ Երևանը և անմիջապես սահմանակից խոշորացված համայնքները՝ 3 մլն դրամ։