Հասարակություն

Վթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 2-ին, ժամը 21։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան․ վերջինից առկա է գազի արտահոսք։

«Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը։