ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունվող օրենսդրական փոփոխությունները։ Անդրադառնալով այդ օրինագծերի սահմանադրականության վերաբերյալ ընդդիմության քննադատություններին, նա նշել է.
«Սահմանադրականության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը հայտնում է ՍԴ-ն։ Եթե մենք կարծեինք, որ սահմանադրականության խնդիր կա, այս նախագիծը չէինք ներկայացնի, իսկ եթե կարծում եք՝ սահմանադրականության խնդիր կա, իրավասու եք ձեր սահմանադրականության շրջանակներում իրականացնել համապատասխան գործընթացներ»,- ասել է նա։