Հանրապետության տարածքում հուլիսի 3-6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 7-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 5-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հուլիսի 3-5-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։