Հասարակություն

Ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ նախատեսող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Կողմ էր 62, դեմ՝ 27 պատգամավոր։ Հիշեցնենք, որ օրինագծով վարչական տույժ է նախատեսվում Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում։

Առաջարկվում է տուգանք.

3.000 ֏ - տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում։
10.000 ֏ - չվճարելով օգտվելու դեպքում։
15.000 ֏ - այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։