Հասարակություն

2017 թ.ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հունիսի 30-ին մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 39-ամյա մի տղամարդու, որը 2017 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ տնային կալաք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: