«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով շարունակվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող 5.7կմ ճանապարհի հիմնանորոգումը։
Աշխատանքները մեկնարկել են 2024թ.։ Ճանապարհի մոտ 3կմ հատվածում արդեն իսկ տեղադրված է ասֆալտբետոնե ծածկը։ Այս օրերին շարունակվում են ճանապարհի մյուս տեղամասերի ասֆալտի ներքին շերտի տեղադրման աշխատանքները։