Հասարակություն

«Օվիո»-ի բաժնետոմսերը կվաճառվեն «Վիվա Արմենիա»-ին

2025 թվականի հուլիսի 2-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՍՊԸ-ն Հայաստանում ներկայացնում է «Օվիո» ապրանքանիշը։ Հնարավոր գործարքի կնքման համար սահմանվել է վեցամսյա ժամկետ՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։