Հունիսի 30-ին, ժամը 19:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեժառույքի վանքի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները Մեղրաձոր գյուղի մոտակա սարից՝ Թեժառույքի վանքի մոտակայքից, քաղաքացուն պատգարակով սարից իջեցրել մոտ 150 մետր և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։