Հասարակություն

Միրզոյանը և Կալասը համաձայնագիր են ստորագրել

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը: