Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի: Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:
Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով: Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորվել է ԱԱԾ և ոստիկանության ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադեպ գործողությամբ:
Դատարանի և գործի քննության ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա: