Էջմիածնում իրավիճակը կրկին լարվել է։ Հավաքվածները փակել էին մուտքը։
Միքայել արք. Աջապահյանը մոտենում էր իրեն տեղափոխելու եկած մեքենային, սական հրմշտոց սկսվեց։ Նա Կաթողիկոսի հետ վերադարձավ դեպի Վեհարան
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում են։ Կա Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում։ Աջապահյանի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։