Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտնեց, որ գնում է ներկայանալու իրավապահ մարմիններին։ «Եկել են իմ հետևից, կգնամ»,- հայտարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ հավելելով, որ ինքը երկրի համար սպառնալիք չէ։
Կարճ խոսք է ասել նաև Ամենայն Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ հայտարարելով, որ քահանայաց դասով առանձնանում են քննարկման համար։
«Սիրելի եկեղեցականներ, ինչպես նախատեսված էր մենք ունենք այսօր ժողով։ Սրբազանը գնալու է մեր փաստաբանի հետ, մենք գնանք վեհարան։ Այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումները կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանք ենք գործի դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց և՛ մեր հոգևորականների, և՛ երկրի, բնականաբար։ Այնպես որ, պիտի հրավիրենք՝ գնանք վեհարան, այնտեղ համախմբվենք և մեր քննարկումները, մեր ժողովը իրականացնենք»,- ասել է Կաթողիկոսը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում են։ Կա Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում։ Աջապահյանի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։