Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը դուրս է եկել ուժայիններին ընդառաջ։ Ժամանակ առ ժամանակ լարումներ են առաջանում հավաքվածների և իրավապահների միջև։
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում են։
Հիշեցնենք՝ փաստաբանը հայտնել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա։
Աջապահյանի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։