Հասարակություն

Աջապահյանը Մայր Աթոռից ոտքով շարժվում է Քննչական կոմիտե

Հոգևորականները ոտքով շարժվում են դեպի Երևան։ Նրանց հետ է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, որին ձերբակալելու որոշում է կայացրել Քննչական կամիտեն։ 

«Չեք թողում մեքենայով գնամ, կգնամ ոտքով»,- ասել է Աջապահյանը քաղաքացիներին։ 

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հորդորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում հավաքված քաղաքացիներին միանալ երթին։ 

Ավելի վաղ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը և նրա փաստաբանական խումբը փորձեցին գնալ Քննչական կոմիտե, սակայն  հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին։ Արքեպիսկոպոս Աջապահյանը վերադարձավ Վեհարան։