Հասարակություն

Միրզոյանը Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկում է ունեցել

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվեց Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ: 

«Այցը նշանավորվեց արդյունավետ քննարկումներով և համաձայնություններով, որոնք նոր կարևոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Չինաստանի միջև գործընկերության խորացման ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ: