Հասարակություն

Վարույթ է հարուցվել, որն առնչվում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին

Փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Կոմիտեից։

Նշվում է, որ վարույթն առնչվում է ՀՀ Ֆինանսների նախարարին։