Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը հայտնում է․
«Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ հանդիպում ունեցանք շրջակա միջավայրի ոլորտում գործող ավելի քան չորս տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման օրակարգում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման ընթացիկ աշխատանքներն էին։
Հանդիպման սկզբում նախ ներկայացրել եմ համաժողովի անցկացման կազմակերպչական և բովանդակային առանցքային հարցերը, ինչից հետո ակտիվ քննարկում է ծավալվել, մասնակիցները բարձրաձայնել են իրենց դիտարկումներն ու առաջարկները համաժողովի կազմակերպման, բովանդակային ուղղությունների և քաղհասարակության ներգրավվածության ապահովման վերաբերյալ։
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք կարևոր ուղղություններ։
Առանձնահատուկ կարևորում եմ պետական կառույցների և քաղհասարակության ներկայացուցիչների ակտիվ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը մեր պետության համար այս կարևորագույն միջոցառման անցկացման հարցում»: