Հասարակություն

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Զավեն Ս․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով «Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: