Հասարակություն

«Չնկատելով՝ 2 ատոմակայան ենք ստացել». Նիկոլ Փաշինյան

Էլեկտրաէներգիայի արտադրությունն է մայիսին որոշակի նվազել, դրա բացատրությունը, նախարարի մեկնաբանությամբ, նաև ներքին պահանջարկի որոշակի նվազումն է. Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հավելել է, որ նվազումը պայմանավորված է ինքնավար կայանների արտադրությամբ.

«Հիմնականում փոքր տնտեսությունները մինչև 15 կվտ-ն իրենք են արտադրում, սպառում, և դա չի արտացոլվում արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ։ Վերջին տարիներին արևային կայանների թիվն էականորեն ավելացել է։ Այս պահին ունենք տեղադրված շուրջ 770 մգվտ հզորությամբ կայաններ, ինչը մեր ատոմային էներգակայանի կրկնակի հզորությունն է»։

Փաշինյանը նշել է, որ այդ ցուցանիշը շատ կարևոր է համարում. 

«Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով 2 ատոմակայան ենք ստացել. Եվ հիմա հարց է՝ այդ երկու ատոմակայանն ինչպես կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»,- ասել է նա։