Հասարակություն

Միջին աշխատավարձն աճել է 74%-ով. Փաշինյան

Մի շարք ոլորտներում մեծ աճ ունենք. Կառավարության նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Օրինակ, քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության և այլ ոլորտներում արտադրությունն էական աճել է»,- ասել է Պապոյանը։ 

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ մայիսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է եղել.

«Հայաստանում աշխատավարձով ապահովված 790.320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 242.331-ով կամ 44%-ով»,- ասել է Փաշինյանը։ 

Նա նշել է նաև, որ եկամտային հարկի ցուցանիշը 2018 թվականի մայիսի համեմատ կրկնապատկվել է։ 

«Հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ 101%-ով, իսկ միջին աշխատավարձն աճել է 74%-ով»,- ասել է վարչապետը։