Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է. «Մոտ 2 տարի անց դատախազությունն ստիպված հաստատեց և ընդունեց, որ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել, ընդ որում, դատախազությունն անուղղակի նաև ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց այն պատճառաբանությամբ, որ դեռևս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ճիշտ» քրեաիրավական գնահատական տալու համար։
Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարեցնելու համար ժամանակ է պետք»։