Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: