«Գյումրիի երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 1 տարեկան երեխա է մահացել։
ՆԳՆ-ից Radar Armenia-ին հայտնեցին, որ ահազանգն ստացվել է հունիսի 17-ի առավոտյան։
«Շտապօգնության խումբը «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում արձանագրել է նշված մանկատան 10.07.2024թ. ծնված շահառուի կենսաբանական մահը։
Մեկնել են համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»,- հայտնեցին ՆԳՆ-ից։