Բաղրամյան պողոտան այսօր ևս շարունակում է փակ մնալ. Radar Armenia-ին տեղեկացրին ՆԳՆ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինվորների հարազատները ԱԱԾ պետի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումից հետո՝ հունիսի 18-ից, փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք սկզբում պահանջում էին Աբազյանին վերականգնել իր պաշտոնին, իսկ հիմա հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրենի ժ/պ Անդրանիկ Սիմոնյանի հետ։