Էսա շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ի պաշտպանություն ՀէՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
«ՀԷՑ-ի այն աշխատողները, կֆիքսենք, որոնք հիմա այդ գործողությունն անում են և մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, հետո չասեն՝ վայ, բա գիտեք․․․ Բոլորն ազատվելու են աշխատանքից։ ԶՊՄԿ-ի էն ուժեղ տղերքի նման, ծնկաչոք, գալու եք, մեր դռների դեմը կանգնեք։ Ոչ մեկին ներում չի լինելու»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այն աշխատողները, ովքեր կհրաժարվեն և կահազանգեն, կխրախուսվեն, ովքեր ներգրավված են՝ կպատժվելն.
«Ովքեր կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ, կոնկրետ ցուցմունքներ կտան, նախ, ոչ մեկը չի ազատվի, որովհետև բավարար լծակներ ունենք՝ էդ մարդկանց պաշտպանելու, իսկ ովքեր իրավապահ մարմինների հետ կհամագործակցեն, կխրախուսվեն։ Համագործակցողները՝ կդատվեն»,- ասել է Փաշինյանը։