Հասարակություն

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը։ 

Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով։

Փաստաբանը հավելել է, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։