Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում հունիսի 13-ին ստացված օպերատիվ տեղեկությունը Գանձաքարի 30-ամյա բնակչի ապօրինի գործունեության մասին էր։
Ըստ տեղեկության' գանձաքարցի տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում ապօրինի շահագործում է փայտածուխի արտադրամաս։ Տավուշի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են փայտածուխի 3 տարա՝ յուրաքանչյուրում 3 խ/մ փայտանյութով, արտադրամասի տարածքում թափված 5 խ/մ փայտանյութ և 150 պարկ ածուխ։
30-ամյա տղամարդը հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Բերդի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։