Հասարակություն

Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի դին և նամակ

Հունիսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդու կախված դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված հասցեում՝ բակում, պարանից կախված հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Արմեն Բ.-ի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից է, և տանը հայտնաբերվել է նամակ՝ նրա կողմից  գրված։ Նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չեն հրապարակվում։