Հասարակություն

Գողացել էր դրամապանակ. գումարը ծախսել էր, քարտերը՝ դեն նետել

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ իրավապահներին հայտնել է, որ դրամապանակում եղած 60․000 դրամը ծախսել է, իսկ բանկային քարտերը՝ դեն նետել։

Կազմված փաստաթղթերն ու երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։