Հասարակություն

Անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակի: Հատուկ ուշադրություն է դարձվել առաջիկա տարիներին Կառավարության ծախսային առաջնահերթություններին, այդ թվում՝ կրթության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և սոցիալ-տնտեսական ներառման և մի շարք այլ ուղղություններով:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեխնիկական համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ: