Հասարակություն

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի մի հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17.2կմ հատվածը հիմնանորոգվում է։ Ճանապարհն անցնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերով՝ միացնելով Սևան քաղաքը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերի և Հրազդան քաղաքի հետ։

Արդեն իսկ մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։