Հասարակություն

Փոխում ենք կրթության բովանդակությունը, որ սովորելը լինի հետաքրքիր․ Ժաննա Անդրեասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հեծանվավազքի կազմակերպման համար ձեռք ենք բերել և դպրոցներին տրամադրել շուրջ 6500 հեծանիվ․ ԱԺ-ում 2024թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Նրա խոսքով՝ փոխվում են կրթության բովանդակությունն ու մեթոդները, որպեսզի երեխաների համար սովորելը լինի ավելի հետաքրքիր և օգտակար․ 

«Ներդրել ենք երկարօրյա համակարգ այն սովորողների համար, որոնք նյութը յուրացնելու և առաջ գնալու հավելյալ կարիք ունեն։ 13494 երեխա այս ուստարում պետության կողմից ֆինանսավորվել է կրթական հավելյալ ծառայություն ստանալու համար»,- ասել է նախարարը։ 

Նա նշել է, որ այժմ ուսուցիչները, ծնողները, երեխաները խոսում են երեխաների մոտիվացիայի աճի մասին։ 

Ըստ Անդրեասյանի՝ ֆինանսավորման աճը գերազանցել է սովորողների թվի աճին։