Հասարակություն

Անհայտ անձինք ՔԿՀ-ի տարածք փաթեթներ են ներնետել

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։

Ինչպես հայտնում են ՔԿԾ-ից, քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 7,9 գրամ քաշով, բուսական զանգվածներ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։